Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ծննդյան տարեդարձը՝ ընդգծելով նրա անձնական մեծ ավանդը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հարգարժան Իլհամ Հեյդարովիչ, սրտանց շնորհավորում եմ ձեր տարեդարձը: Ադրբեջանը ձեր ղեկավարությամբ վստահաբար ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, ակտիվ դերակատարում ունի միջազգային հրատապ խնդիրների լուծման մեջ: Որպես Ռուսաստանի իսկական ընկեր՝ դուք անձնական մեծ ավանդ եք բերում մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների ամրապնդման գործում: Ջերմությամբ եմ հիշում մեր վերջին հանդիպումները Սոչիում եւ Թեհրանում», ասվում է Պուտինի շնորհավորական ուղերձում: «Ձեզ հետ կառուցողական երկխոսության շարունակման եւ համատեղ արդյունավետ աշխատանքի հույս ունեմ», ասել է Պուտինն՝ Ալիեւին մաղթելով «քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություններ»: