Ֆինլանդիայում անցկացրած մեկուկես ամսյա հավաքից հետո դահուկավազքի Հայաստանի հավաքականը վերադարձել է Հայաստան:
Մեր դահուկորդները՝ Սերգեյ եւ Միքայել Միքայելյանները, Մարիամ Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը եւ Կատյա Գալստյանը, Ֆինլանդիայի չորս քաղաքներում հաջող մասնակցել են միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի: Միայն թե, Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածք է ստացել եւ ստիպված վերադարել տուն:
«Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու համար FIS-ի վարկանիշային աղյուսակում պետք է ունենալ 100 եւ պակաս միավոր: Այս պահի դրությամբ Սերգեյն ունի 55 միավոր եւ արդեն վաղուց ապահովել է օլիմպիական ուղեգիրը: Նույնը կարելի է ասել նաեւ Միքայելի մասին, որը վաստակել է 91 միավոր: Բաղձալի թվին մոտ է նաեւ Թադեւոսը (105): Կատյա Գալստյանն ունի 150 միավոր եւ կարող է«սպիտակ քարտի» հույս ունենալ», – ասում է մարզիչ Արթուր Միքայելյանը:
Դահուկային սպորտի միջազգային Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը հրապարակելու է հունվարի 20-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ