ՄԱԷ-ում ավարտվել է կանանց շախմատի Շարժայի գավաթի ութերորդ խաղարկությունը, որին մասնակցում էին 21 երկրի 94 շախմատիստուհիներ:
Հայաստանը ներկայացնում էին կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, ինչպես նաեւ Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը: Ինը տուրից վաստակելով 7 միավոր՝ Մարիան պայքարն ավարտել է հինգերորդ հորիզոնականում, Արմինեն 6,5 միավորով ութերորդն է, Սուսաննան՝ 23-րդը (6 միավոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ