Լրահոս
Օրվա լրահոսը

Սիգի որսն արգելվեց, ձուկը թանկացավ

Դեկտեմբեր 23,2017 20:15

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է արձակել, որով 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսն արգելվել է, ինչպես նաեւ՝ ուժեղացվել հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ: Այդ հրամանն արձակվել է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով:

Դեկտեմբերի 23-ին Նոյեմբերյան քաղաքում  սիգ  ձկան մեկ հատը վաճառվում էր 650 դրամով: Նախկինում այդ ձկան մեկ հատի գինը 500 դրամ էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Azat says:

    իսկ եթե արգելվել է, ապա որտեղից են բռնում այդ 650 դրամանոց սիգան ?

  2. Հայ մարդ says:

    Նոր տարուց առաջ սիգի որսը արգելում են և դրանով արհեստականորեն բարձրացնում են ձկի գինը: Փոխանակ տարբեր ապրանքատեսակների թանկանալու պայմաններում էսքան աղքատացած ժողովրդի համար գոնե թողնեին որ նա Զատիկի ու նոր տարվա համար գոնե ձուկը էժան գնի, դաշնակցական նախարարը մի ձևական հրամանով նոր տարվա սեղանները լրացուցիչ թանկացրեց: Իսկ հրամանը ձևական է, քանի որ սիգը միևնույնն է որսում են, պարզապես վաճառքն է բարդանում: Եթե նախարարի աշխատավարձը թոշակառուի թոշակի չափ լիներ, ապա նա այդ հրամանը կտար հունվարի 7-ից հետո և հրաման տալուց հետո էլ ինքը կամ իր տեղակալը կգնար Գեղարքունիքի մարզ և տղամարդավարի կհետևեր հրամանի կատարմանը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031