Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եղեք՝ շուկայում հակաբիոտիկներ պարունակող տեղական թռչնամիս չկա». Սերգեյ Ստեփանյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2017 16:55

2018թ.-ին Հայաստանը տեղական արտադրության շնորհիվ կկարողանա 70%-ով բավարարել բրոյլեր-հավերի պահանջարկը: Իսկ ահա ածան-հավերի խնդիրը դեռեւս առկա է. արտադրություն չկա, ներկրում ենք: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թռչնաբույծների միություն» հ/կ նախագահ Սերգեյ  Ստեփանյանը:

Նա անդրադարձավ սպառողների ահազանգերին առ այն, որ շուկայում վաճառվում է հակաբիոտիկներ պարունակող թռչնամիս: Վստահեցրեց, որ հայ թռչնաբույծները ոչ մի կերային հակաբիոտիկներ չեն օգտագործում. «Թող սպառողները համոզված լինեն դրանում: Հակաբիոտիկներ օգտագործում են միայն դեղորայքի ձեւով՝ բուժման նպատակով: Մենք հորմոնալ խթանիչներ եւս չենք օգտագործվում, դա շատ թանկ հաճույք է: Անգամ աշխատում ենք կերային ծագում ունեցող սպիտակուցներից խուսափել եւ օգտագործել հիմնականում բուսական ծագման կերեր»:

Թե ինչպես է նման թռչնամիսը հայտնվել հայաստանյան շուկայում, Ստեփանյանը չի կասկածում՝ ներմուծման հետեւանք է. «Թռչնամսի շուկան մրցունակ է դարձել: Արդեն հինգ տարի՝ տարեկան 4-5 տոկոսով թռչնամսի արտադրության աճ ենք գրանցում: Հայ արտադրողները տալիս են թարմ միս, որը 3-5 օր պահպանվում է սառնարանում: Այլ է հարցը, որ ներկրողները բերում են էժան եւ վտանգավոր թռչնամիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031