Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Մարջանյան. 2026-ին կկանգնենք ՀԱԷԿ-ի փակման վտանգի առջեւ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2017 14:29

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արա Մարջանյանը կարծում է, որ 2026 թվականից Հայաստանն, այնուհանդերձ կանգնելու է ատոմակայանի փակման խնդրի առջեւ: Այսօր այդ մասին նա հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի չորրորդ ամենամյա «ԵԱՏՄ երեք տարին. նվաճումներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելուց առաջ այդ վտանգի մասին կրկին ահազանգեր հնչեցին: Մինչդեռ, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ ԵՄ համաձայնագիրը չի նախատեսում ՀԱԷԿ-ի փակում:

Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին`ստացվում է, նախագահն ապակողմնորոշո՞ւմ էր հասարակությանը, Արա Մարջանյանը պատասխանեց. «Ոչ: Դա նշանակում է, որ այդպիսի վտանգ կա: Այդ համաձայնագիրը ստորագրված է ԵՄ-ի եւ «Եվրոատոմ» կոչվող կազմակերպության հետ. ՀՀ-ն պետք է շահագործումից հանի ատոմակայանի երկրորդ բլոկը: Ըստ այդ համաձայնագրի, ՄԱԳԱՏԷ կոչվող կազմակերպությանը միանում է «Եվրոատոմ» կոչվող կազմակերպությունը`իր բոլոր 28 անդամների հետ: Դա նշանակում է, որ այդ 28 անդամներից յուրաքանչյուրը պոտենցիալ հնարավորություն ունի սահմանափակել ռուսական միջուկային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում: Այստեղ է վտանգը, որ 2026 թվականից հետո, կկանգնեք խնդրի առջեւ»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031