Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանկացել են միայն տուփերով վաճառվող եւ տնական ձվերը». Սերգեյ Ստեփանյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2017 13:50

Այս տարվա վերջին տասը ամսում ՀՀ-ում թռչնամթերքի արտադրության ծավալները չեն նվազել, իսկ ահա  ձվի արտադրությունը նոյեմբերին նախատեսված քանակի չեղավ: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Թռչնաբույծների միություն» հ/կ նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա նշեց, որ ձվի պահանջարկ եղավ, որովհետեւ այս տարի երկու անգամ թռչնագրիպրի տարածքային կարանտին է անցկացվել, եւ համապատասխան թվաքանակով ածան հավեր չեն ներկրվել:

«Այդ պատճառով էլ ձվի ներկրում տեղի ունեցավ, որպեսզի շուկայի պահանջարկը բավարարվի: Այսօրվա դրությամբ 5,2 միլիոն հավկիթ է արդեն ներկրվել, ուստի նախատոնական առեւտուրն առանց պակասորդի կարող է իրականացվել: Դժվար ժամանակաշրջանը հաղթահարված է»,-վստահեցրեց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ձվի գնի փոփոխություն եղել է այս տարվա հոկտեմբերին՝ 2-3 դրամ թանկացում. «Վերջերս գնի փոփոխություն չի եղել, միայն տուփերով ձվի եւ տնական ձվի գինն է 4 դրամով բարձրացել՝ դառնալով հատը 80-100 դրամ: Մյուս ձվերը խանութներում վաճառվում են 65, 70, 75 դրամով»:

Անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, որ խանութներում ձուն արդեն հատը նույնիսկ 100 դրամով է վաճառվում,  Սերգեյ Ստեփանյանը պնդեց վերոնշյալը՝ տեղական արտադրողների ձուն չի թանկացել, այլ է հարցը, որ խանութներն իրենք են գինը բարձրացնում տոներին ընդառաջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031