Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախությունը հաղթում է Ռախոյի մարտահրավերը

Դեկտեմբեր 23,2017 12:37

Դեկտեմբերի 21-ին Կատալոնիան անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, որը իսպանական կառավարության կողմից էր հայտարարված՝ կատալոնական ինքնավարության դադարեցումից հետո: Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պույգդեմոնտը, անկախական «Միասին Կատալոնիայի hամար» կուսակցության ղեկավարը (կատալոներեն Junts Per Catalunya), Բելգիայում աքսորվել է այլ խորհրդատուների հետ, իսկ ձախ թեւի առաջնորդը Օրիոլ Ջունկէրասը և այլ ղեկավարները կանխարգելիչ բանտում են գտնվում: Այնուամենայնիվ, ոչ բանտ գնալու հնարավորությունը, ոչ էլ տարբեր արգելքները, ինչպիսիք են քաղաքական բանտարկյալների աջակցության խորհրդանիշներ կրելը, ինչպես նաև ազատության կամ դեմոկրատական պաստառների տեղադրումը և Իսպանիայի կառավարության կողմից կատալոնյան վարչակազմի ավելի քան 200 աշխատանքից ազատվածները չեն զսպել անկախ բլոկից հաղթանակը : Մասնակցությունը պատմական էր, կատալոնացիների ավելի քան 80% -ը քվեարկել է:

Պրո -անկախական բլոկը (JxCAT-ERC-CUP) 135 նստատեղից 70 նստատեղ է ձեռք բերել: Պրո -իսպանական բլոկը 57 նստատեղ է ձեռք բերել և 8-ը չեզոք են, բայց շահավետ են անկախության հանրաքվեին: Նախագահ Կառլես Պույգդեմոնտը Բրյուսելից կոչ է արել երկխոսություն առանց պայմանների, Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի հետ հանդիպում է խնդրել, Եվրոպայի ցանկացած երկրում բացի Իսպանիայում (այնտեղ, կլինի կալանավորված) Կատալոնիայի ապագայի մասին խոսելու համար Ռախոյն արձագանքեց, որ նա կխոսի միայն Պրո -իսպանական բլոկի լիդեր Ինես Արրիմադասի հետ, որը միայն քվեներով է հաղթել (37) , բայց մեծամասնություն չունի և չի կարող ղեկավարել:

Կառլես Պույգդեմոնտը կարող էր վերադառնալ Կատալոնիա, որպես նախագահ, քանի որ խորհրդարանի մեծամասնությունը դա է կամենում, բայց նրա կալանավորությունը կարող էր նոր ճգնաժամ բացել Եվրոպայում: Նա նաև կոչ է արել Եվրամիությանը լսել կատալոնացիների ուղերձը, որոնք խաղաղ շարժում են պահպանում չնայած ոստիկանության կողմից ձերբակալման, կասեցման և բռնության դեպքերից հետո: Ինչ էլ որ տեղի ունենա, այս հաղթանակով, կատալոնական կոնֆլիկտը վերաբացեց դեմոկրատիայի երկու հայեցակարգերի միջև խնդիր Եվրոպայի համար, օրենքի պահանջող պետական մեծամասնության միջև և ազգային փոքրամասնության, որը ցանկանում է, որ իր կամքը լսվի, բայց չի ստանում ոչ մի պատասխան:

Ալեքս Սոլանո 
Սեդա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031