Նախատոնական օրերին խանութներում եւ շուկաներում ձվի գնի բարձրացում է նկատվում: Որոշ խանութներում գինն արդեն 75 դրամի է հասել:
Խանութներից մեկի մենեջերը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս շրջանում սպառումն ավելանում է, ինչի հետեւանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում: Պահանջարկի ավելացմամբ պայմանավորված էլ գինն է բարձրանում:
«Տոնական օրերին վաճառքն ավելանում է: Մի քանի օր է՝ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին տալիս: Չի բացառվում, որ առաջիկա օրերին խանութներում վաճառվող ձվի քանակը պակասի: Տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջանում»,– ասաց մենեջերը եւ հիշեցրեց, որ նախորդ տարիների համեմատ գինն այդքան էլ բարձր չէ:
Ձվի գնի բարձրացումն արհեստական է՝ պնդեց «Աշտարակ ձու» ընկերության վաճառքի բաժնի պետ Արմեն Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ արտադրողների կողմից ձվի բաց թողնման գինն էականորեն տարբերվում է վաճառքից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում