Լրահոս
Օրվա լրահոսը

Ճեղքում. Վրաստանի վարչապետի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 23,2017 11:33

Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում:

Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը և նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով:

Եթե այս հայտարարությունը իրագործվի, և Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից  25 տարի նախաձեռնված Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031