ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մի քանի անգամ կարեւորել է ուսումնական հաստատությունները քաղաքականությունից զերծ պահելու, ապակուսակցականացնելու խնդիրը:
Սակայն նրան հիշեցրել ենք ԱԺ ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը, երբ նաեւ ինքնախոստովանական ձայնագրություններով էր ապացուցվել, որ ուսումնական հաստատություններն, ընդհակառակը, քաղաքականացված են:
«Խորապես համոզված եմ, որ դպրոցների խորհուրդների այսօրվա ձեւն իրեն չի արդարացնում: Նրանք իսկապես ոչ միայն քաղաքականացվում են ժամանակ առ ժամանակ, այլ նաեւ չեն արտահայտում դպրոցի շահերը,- ասել է նախարարը՝ հավելելով,- ցավոք սրտի, հսկայական, շատ հզոր տնօրինական կազմի հետ միասին ձեւավորվել է տնօրենի մի տեսակ, որը շատ հեռու է դպրոցից եւ պարզապես դիտում է դպրոցը մի վայր, որտեղ նա պետք է իր որոշակի խնդիրները կարգավորի: Այս մարդիկ դպրոցում պետք է տեղ չունենան:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում