Երեկ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հիշեցրինք, որ այս տարվա ընթացքում նրա մի շարք հայտարարություններ բավական բուռն ընդունվեցին հասարակության կողմից, եղան թյուրընկալումներ, եւ նախարարը ստիպված էր լրացուցիչ պարզաբանումներով հանդես գալ: «Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը»,- ասաց Ալթունյանը:
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ապրիլից հետո իր պաշտոնավարման հավանականությանը, նախարարն ասաց. «Ճիշտն ասած` իմ ապագայի մասին այդ առումով ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ վարչապետի հետ չենք խոսել: Ուղղակի ես երիտասարդ տարիներից օգտվում եմ մի խելացի մարդու խորհրդից` «Սովորի՛ր այնպես, ինչպես ապրելու ես հավերժ, իսկ ապրիր այնպես, ինչպես ապրում ես քո վերջին օրը»: Ես իմ աշխատանքային նախագծերը կազմում եմ այնպես, ինչպես ես ղեկավարելու եմ հավերժ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում