Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ». «168 ժամ»

Դեկտեմբեր 23,2017 10:26

«Այն երկրները, որոնք չեն ոտնահարում ամերիկյան շահերը, ավելին՝ գուցե ընդհանուր շահեր ունեն Միացյալ Նահանգների հետ, կշարունակեն ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ: Հայաստանի մտահոգություններն ընկալելի են, բայց ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն նախընտրում է գործ ունենալ և խնդիրները լուծել գերտերությունների մակարդակում, ներկայիս վարչակազմն իրեն դիրքավորում է, որպես աշխարհի գլոբալ մարտահրավերները սանձող ուժ:

Հենց սրանով է պայմանավորված ավելի պակաս ուշադրությունը ԼՂ հակամարտությանը, Հարավային Կովկասին, այստեղ առանցքային ուղղությունը չի փոխվելու, ԱՄՆ-ն շարունակելու է իր քաղաքականությունն, ինչպես նախկինում: Բայց ներկայիս Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր պետք է վերլուծի իր քայլերը, քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանը ներկայումս Նահանգների համար թշնամական երկիր է: Սա Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Հարցը պետք է դիտարկել այլ հարթությունում` Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում Երուսաղեմի հարցով բանաձևին կողմ քվեարկեց»,- այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ամերիկյան ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր ուղղություններին:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031