ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է մի խումբ անձանց և կազմակերպությունների անուններ, որոնք կապ ունեն կազմակերպված հանցավորության և օրենքով գողերի հետ:
Հրապարակման մեջ նշվում է, որ ցուցակում տեղ գտած երեք անձ՝ Գաֆուր Ռահիմովը, Ալիմժան Տոխտախունովը (Թայվանչիկ) և Ռուբեն Թաթուլյանը, կասկածվում են օրենքով գողերին ֆինանսավորելու մեջ: Ցուցակում են հայտնվել Թաթուլյանի հետ առնչություն ունեցող երկու կազմակերպություններ:
Այդ ցուցակում տեղ գտած անձանց մուտքն ԱՄՆ տարածք արգելվում է, նրանց ակտիվները ԱՄՆ տարածքում սառեցվում են, նաև արգելվում է ԱՄՆ քաղաքացներին բիզնես վարել նշված անձանց և կազմակերպությունների հետ:
Փաստաթղթում նշվում է, որ «օրենքով գողերը» գործում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հունաստանի, Ուկրաինայի և Իսպանիայի տարածքներում: Ցուցակում տեղ գտած մարդիկ ունեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Ղըրղըզստանի, ԱՄԷ-ի, Հունաստանի և այլ երկրների անձնագրեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ