Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դուդուկը «մտավ» օպերային ներկայացման մեջ

Դեկտեմբեր 23,2017 16:00

Վարդան Տիգրանյանի «Սոս եւ Վարդիթեր» օպերայի ազդագիրը գտնվում է Պերճ Պռոշյանի` Աշտարակում գտնվող տուն-թանգարանում: Համանուն վեպը գրողի ամենահայտնի գործերից է եղել:

ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանն այսօրվա նման հիշում է 1957-ին ունկնդրի դատին հանձնված եւ շուրջ 5 տարի խաղացանկում մնացած օպերային ներկայացումը, որտեղ ներգրավված են եղել հայ մշակույթի երախտավորները: «Մեծագույն դիրիժոր Միքայել Թավրիզյանն այն ժամանակ գլխավոր դիրիժորն էր, իսկ ես՝ երաժշտական ղեկավար:

Կոմպոզիտորը ստեղծագործությունը բերում էր, պատկեր առ պատկեր լսում էինք: Հետո որոշեցինք հրավիրել այն ժամանակվա համար թիվ 1 դուդուկահար Լեւոն Մադոյանին: Եվ օպերային ներկայացման մեջ ժողովրդական նվագարան՝ դուդուկ ներմուծեցինք: Երրորդ գործողության մեջ հայրն արգելում է Վարդիթերին ամուսնանալ Սոսի հետ, եւ նա «Սիրեցի յարս տարան» երգը դուդուկով՝ Լեւոն Մադոյանի նվագակցությամբ, երգում էր: Ներկայացման մեջ ուրիշ կտորներ էլ կային, որտեղ ժողովրդական երգերը վարպետորեն օգտագործված էին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է վաստակաշատ դիրիժորը:

Նաեւ թվարկում է օպերային արվեստի լավագույն ներկայացուցիչներին. «Ավագ Պետրոսյանն էր երգում, Արմինե Թութունջյանը, Լենա Վարդանյանը, մեր մեծագույն բաս Նար Հովհաննիսյանը… Ներկայացումն այնքան լավ ընդունվեց, որ երկար մնաց խաղացանկում: «Սոս եւ Վարդիթերն» այնքան սիրվեց, որ ներկայացվեց ողջ Հայաստանով մեկ՝ Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում եւ Ալավերդիում»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031