Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք հիվանդություններ բուժեք ակնամոմի շնորհիվ

Դեկտեմբեր 23,2017 13:00

Ակնամոմը ունի բուժող, վերականգնող այնպիսի հատկություն, որոնք բնաբույժների կողմից հաճախ են խորհուրդ տրվում:

Գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում 10 տոկոսանոց ակնամոմի սպիրտային լուծույթից 10 կաթիլ խառնել մեկ ճաշի գդալ թորած ջրի հետ եւ խմել, 30 րոպե հետո ընդունել կես թեյի գդալ մեղր:

Նստաներվի բորբոքման՝ իշիասի դեպքում կարելի է օգտագործել մեղվափեթակի վերին ծածկոցը, որը մեղուների կողմից պատվում է ակնամոմի շերտով:

Ծածկոցը դնել նախօրոք սպիրտով մաքրած մարմնի ցավոտ մասին եւ փաթաթել:

Իշիասի դեպքում կարելի է նաեւ ակնամոմը պահել ջրային բաղնիքի վրա, փափկեցնելուց հետո պատրաստել լավաշանման թերթիկներ եւ կապել ցավոտ մասերը:

Լնդերի բորբոքման, ատամների շարժվելու դեպքում, խորհուրդ է տրվում ակնամոմի սպիրտային լուծույթը բամբակով քսել ատամներին ու լնդերին, օրը 1-2 անգամ, կես ժամից մեկ թեյի գդալ մեղրը պահել բերանում 10 րոպեի չափ:

Ատամնացավի դեպքում ակնամոմի սպիրտային լուծույթը քսել ցավող ատամի հիմքին, կամ դնել ատամի անցքի մեջ:

Ստամոքսի եւ աղիների բորբոքման դեպքում 500 գրամ կարագին խառնել 30-70 գրամ ակնամոմ եւ հալել: Ստացված մասսան քամել եւ ընդունել օրը երեք անգամ՝ մեկական ճաշի գդալի չափով:

Լուծի դեպքում խորհուրդ է տրվում ակնամոմի սպիրտային լուծույթի 20 կաթիլ խառնել թորած ջրի հետ եւ խմել ուտելուց առաջ՝ օրը երեք անգամ: Խմելուց հետո  ընդունել նաեւ մեկ թեյի գդալ մեղր:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

22.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031