Ռուսաստանը հանում է ծրագրային ապահովման արգելքը Եվրասիական տնտեսական միության երկրների համար. այժմ դրանք կարող են մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին:
Արտասահմանյան ծրագրային ապահովման արգելքը սահմանվել էր 2015թ. Ռուսաստանի կառավարության որոշմամբ։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անցկացրած մոնիթորինգի համաձայն` արգելքը որակավորվել է որպես խոչընդոտ՝ Միության ներքին շուկայում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար:
Ռուսաստանի կառավարության՝ 2017թ. դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազաների համար ռուսական ծրագրերի միասնական ռեեստր և նմանատիպ ռեեստր ԵԱՏՄ-ից եկող ծրագրային ապահովման համար:
Դա ԵԱՏՄ-ից եկող ծրագրային ապահովումների համար պայմաններ կստեղծի ռուսական ծրագրերի հետ հավասար պայմաններում պետգնումներին մասնակցելու համար:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2018թ. դեկտեմբերից:
«Ռուսական պետական գնումներին մասնակցելու թույլտվությունը ԵԱՏՄ երկրների համար լավ նորություն է, և մենք պետք է ձգտեք նրան, որ չստեղծեք նոր, թվային արգելքներ Միության ներքին շուկայում»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ներքին շուկաների, ինֆորմատիզացման, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ