Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, ավտոկայարանին հարակից տարածքում, ավելի քան մեկ ամիս, տարածքում վարձակալական հիմունքներով, գործում է լրատվական կենտրոն: Այնտեղ 8 երիտասարդ աղջիկներ եւ տղաներ են աշխատում:
Կենտրոնի տերը՝ մի շարք կայքերի եւ թերթերի սեփականատեր Վարուժան Բաբաջանյանն ասաց, որ Նոյեմբերյանում կայքերի աշխատողների ադմինիստրատիվ մասն է գործում: Մեր տեղեկություններով` այդ երիտասարդները Նոյեմբերյանի տարածաշրջանից լուրեր չեն հավաքում, պատրաստում, նրանք համացանցից են տեղեկություններ վերցնում, տարածում:
1984թ. ծնված Վ. Բաբաջանյանը 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում «Ծառուկյան դաշինքից» Տավուշի մարզի տարածքային թեկնածու էր, նա ընտրություններում ստացավ մարզում այդ դաշինքի թեկնածուներից ամենաշատ ձայները`5014, սակայն պատգամավոր չընտրվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ