Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը լսել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին

Դեկտեմբեր 22,2017 20:45

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 22-ին ընդունեց   «Աջ ղեկ»  նախաձեռնության ներկայացուցիչներին։

Նրանք դեմ են ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների։

Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և սահմանափակել դրանց վերահաշվառումը։

Նախաձեռնության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց մտահոգությունները և առաջարկություններ արեցին։

Հիմնական դժգոհությունը վերաբերում էր որոշման նախագծի հիմնավորման այն կետին, որով արգելվում է սեփականության իրավունքի փոփոխությունը։

Նրանք կարծում  են, որ այն հակասահմանադրական է, ուստի՝ անթույլատրելի։

Նախարարը նշեց, որ Հայաստանում երթևեկությունը  աջակողմյան է,  ինչը ենթադրում է բացառապես ձախակողմյան ղեկային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցների շահագործում։

Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների վաճառքի արգելքին վերաբերող դրույթին, ապա նախարարը նշեց, որ այդ դրույթը կարելի է քննարկել:

Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ կողմ է ցանկացած բաց քննարկման։  Նա առաջարկեց, որ նախաձեռնության կազմակերպիչները մյուս դրույթների շուրջ քննարկումը շարունակեն նախարարության համապատասխան վարչության մասնագետների հետ, ինչպես նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն գրավոր:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031