«Ա1+». «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրեց իր հացադուլը, որը շարունակվում էր արդեն հինգ օր։ «Մենք հիմնական խոսքը, որ ուզում էինք հասցնել՝ հասցրել ենք»,- նշեց Դավիթ Պետրոսյանը։ Չնայած նա պնդում էր, որ իր առողջական վիճակը լավ է, ամեն դեպքում նրան ուղեկցեցին շտապօգնության մեքենայով բուժզննման։
Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հացադուլ էր սկսել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը։