Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար. Սերգեյ Սոբյանին

Դեկտեմբեր 22,2017 20:55

Մոսկվայում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և մեր երկու քաղաքների փոխգործակցությունն էլ խարսխված է հենց դրա վրա: Ես համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ այսօր ստորագրվելիք 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը լավ հիմք կհանդիսանա մեր փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար, ինչի ուղղությամբ մենք, վստահաբար, հետևողական քայլեր կձեռնարկենք»,- ընդգծել էՍերգեյ Սոբյանինը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը, և համոզմունք է հայտնել, որ Երևանի և Մոսկվայի գործադիր իշխանության մարմինների միջև ստորագրվելիք 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացմանը:

«Պարոն քաղաքապետ, երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Ես նույնպես համոզված եմ, որ այսօր ստորագրվելիք համագործակցության ծրագիրը կնպաստի Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը: Շատ կարևոր է, որ այսօր տարբեր ոլորտների մեր պատասխանատուներն ու կառույցների ղեկավարները քննարկել և համապատասխան պայմանավորվածություններ են ձեռքբերել՝ խորացնելու երկուստեք փոխգործակցությունը քաղաքային տնտեսության բազմաբնույթ ոլորտներում: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը՝ մենք իսկապես նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Սերգեյ Սոբյանինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի համար 2018 թվականը լինելու է հոբելյանական տարի, ինչը, ըստ Երևանի քաղաքապետի, լավ առիթ է՝ բարեկամներին հյուրընկալելու 2800-ամյա Երևանում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031