Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանը ընդլայնում է միջխորհրդարանական համագործակցությունը

Դեկտեմբեր 22,2017 19:33

Դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում հրապարակվել են Բելգիայի Թագավորության  Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին և Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագրերը:

Անդրադառնալով Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականների, հասարակական, գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ Արցախի խորհրդարանի ունեցած հարաբերություններին և մատնանշելով 2015 թվականից ակտիվացած փոխադարձ այցերը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ համագործակացության առկա մակարդակը թույլ է տալիս դրանք կազմակերպված և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի՝ Բելգիա կատարած այցի արդյունքները:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է բարեկամության խմբի և շրջանակի կազմերը, որոնք ձևավորվել են ԱԺ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ.

Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խումբ՝

Արամ Գրիգորյան («Հայրենիք» խմբակցություն)

Ռոբերտ Ղահրամանյան («Հայրենիք» խմբակցություն)

Ռիտա Մնացականյան («Դաշնակցություն» խմբակցություն)

Դավիթ Մելքումյան («Ժողովրդավարություն» խմբակցություն)

Գագիկ Բաղունց («Շարժում-88» խմբակցություն)

Հայկ Խանումյան («Վերածնունդ» խմբակցություն)

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ՝

Վահրամ Բալայան («Դաշնակցություն» խմբակցություն)

Արարատ Օհանջանյան («Հայրենիք» խմբակցություն)

Սերգեյ Հարությունյան («Հայրենիք» խմբակցություն)

Լյուդմիլա Բարսեղյան («Ժողովրդավարություն» խմբակցություն)

Վիլեն Սաֆարյան («Շարժում-88» խմբակցություն)

Նելլի Ավանեսյան -«Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոն»

հիմնադրամի գործադիր տնօրեն

Հռչակագրերի տեքստերը հրապարակելուց հետո բարեկամության խմբի և շրջանակի անդամները ստորագրությամբ հաստատել են փոստաթղթերը: «Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խմբի» նախագահ է ընտրվել Արամ Գրիգորյանը, իսկ «Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակի» նախագահ՝ Վահրամ Բալայանը:

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին և 20-ին նման խումբ և շրջանակ է ստեղծվել Ֆլանդրայի և Վալոնիա-Բրյուսել դաշնության խորհրդարաններում:

 

Արցախի Հանրապետության

ԱԺ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031