Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուրն էլ կարող է ասել՝ «ռուսներ, հեռացեք հայ-իրանական սահմանից». Արման Մելիքյան

Դեկտեմբեր 22,2017 17:26

«Եթե ուզում ենք մտածել ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու մասին, տեւական՝մասնագիտական աշխատանք  եւ ֆինանսներ են պետք»,-«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման գրասենյակում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով փաստին, որ ՌԴ սահմանապահներն արգելել են Մեղրիի հատվածում ճանապարհաշինարարության իրականացումը՝ ասաց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Նա կարծում է, որ առանց նշյալ քայլերի՝ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը բարձրացնելը բողոքի ցույցի պես մի բան կլինի. «Դա կշոյի մեր ինքնասիրությունը,  բայց հարցն այդպես չի լուծվելու: Խնդրին ընդգրկուն պետք է վերաբերվել»:

Մելիքյանի բնորոշմամբ. «Յուրաքանչյուրն էլ կարող է ասել՝ «ռուսներ, հեռացեք հայ-իրանական սահմանից, իսկ դուք՝ թուրքեր, հեռացեք վաղը», քանի որ դեռ չգիտենք, թե թուրքերի հետ հարցը ոնց ենք ճշգրտելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031