Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իրականում ուղերձ էր Իրանին. նախկինում Մեղրիի հատվածքում ռուսներն իրենց զգացնել չէին տալիս». քաղաքագետ

Դեկտեմբեր 22,2017 16:51

«Հայ-իրանական սահմանում ռուս սահմանապահները կանգնած են բավականին երկար ժամանակ, ինչո՞ւ հենց հիմա ռուսները որոշեցին ցույց տալ, որ սահմանի տերն իրենք են»,-«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման գրասենյակում այսօր կազմակերպված  քննարկման ժամանակ անդրադառնալով փաստին, որ ՌԴ սահմանապահներն արգելել են Մեղրիի հատվածում ճանապարհաշինարարության իրականացումը՝ ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա բնորոշմամբ՝ սահմանի այդ հատվածում պարբերաբար ճանապարհների վերակառուցում արվել է, բայց ռուսներն իրենց մասին զգացնել չեն տվել. «Իրականում սա ուղերձ էր Իրանին՝ պայմանավորված Մեղրիում ազատ տնտեսական գոտու գործարկմամբ: Ռուսաստանը ցույց տվեց՝ եթե Իրանը մտածում է, որ ՀՀ-ին որպես ինքնիշխան հարեւան ունի, ապա այդպես չէ, սահմանի տերն ինքը՝ Ռուսաստանն է»:

Քաղաքագետը փաստեց՝ ՀՀ իշխանություններն ամրապնդել են տեսակետը, թե առանց Ռուսաստանի ՀՀ-ն ոչինչ չի կարող, այդ թվում՝ սեփական սահմանները պահել. «Խնդրի լուծումը Ռուսաստանի հետ պայմանագրերի վերանայման գործընթացը մեկնարկելն է: Մեր հասարակությանը «ներարկել» են, թե առանց որեւէ մեկի չենք կարող ոչինչ անել: Պետք է ճեղքել այդ արատավոր մտածելակերպը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031