Դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության մամուլի սրահում կայացավ Մարդկանց թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման թեմայով ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն 6-րդ անգամ:
Մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները:
«Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում առաջին մրցանակակիր չկար, երկրորդ տեղը զբաղեցրեց Ամալյա Պապյանը (Սպուտնիկ-Հայաստան), իսկ երրորդ տեղը` Գոհար Հայրապետյանը (Երկիր մեդիա):
«Տպագիր եւ առցանց» լրատվամիջոցներ անվանակարգում եւս առաջին տեղը թափուր մնաց, երկրորդ տեղը զբաղեցրեց Աստղիկ Գեւորգյանը` Ampop.am-ից, իսկ երրորդ տեղը` «Առավոտի» իրավական բաժնի պատասխանատու Ռուզան Մինասյանը: Ռուզան Մինասյանին մրցանակ է շնորհվել «Ստիպում էր բերած հաճախորդներին մերսել, ունենալ սեռական հարաբերություններ» հրապարակման համար:
Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր եւ դրամական մրցանակներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ