Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում 2018-ի ծրագրերի մասին խոսելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ի թիվս այլ թեմաների նշեց նաեւ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի»` ֆրանսերեն բեմադրվելը: Նախարարը հավելեց, որ այն կներկայացվի ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, այնպես էլ կհարստացնի մեր մշակութային կյանքը:
Անդրադարձ եղավ Հանրապետության տոնին Պատմության թանգարանում բացվելիք բացառիկ ցուցահանդեսին, Գորիսի` ԱՊՀ մայրաքաղաք հռչակվելու ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ վերանորոգվող պատմամշակութային հուշարձանների աշխատանքների շարունակմանը:
Նախարարը շեշտեց, որ շինարարության վայրերում տեղադրվելու են առցանց տեսախցիկներ, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա հետեւել դրանց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ