Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որի բացմանը ներկա են գտնվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Շրջելով տաղավարներով՝ նրանք ծանոթացել են ավելի քան 40 տաղավարներում սիրահայերի ներկայացված ձեռագործ աշխատանքներին և արտադրանքին:
Միջոցառումը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրահայ մշակույթի շունչը Երևանում» կազմակերպության հետ համատեղ:
Նախաձեռնության մասնակից սիրիահայերը շնորհակալություն են հայտնել ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպման և իրենց պատրաստած աշխատանքները ներկայացնելու ու վաճառելու հնարավորության ընձեռման համար:
Ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 22-ին և 23-ին:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն