Լրահոս
Օրվա լրահոսը

Էնրիկե Ագուարն ու Դոմինգո Ռոխոն հանձն առան ներկայացնել ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը Իսպանիայում

Դեկտեմբեր 22,2017 15:26

Երեկ Վալենսիայի շրջանային Պատգամավորության (Diputación Provincial de Valencia) հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում Արարատ Հայկական Միության ներկայացուցիչների եվ Պատգամավորության հանձնաժողովի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարի (Jose Enrique Aguar) եվ Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինգո Ռոխո Սանչեսի (Domingo Rojo Sanchez) հետ։ Հայկական Միության Նախագահ ՝ Արարատ Ղուկասյանը պատգամավորներին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման միջնորդագիր ՝ հակիրճ ներկայացնելով ցեղասպանության պատմությունն ու փաստը եվ այն Վալենսիայի եվ Իսպանիայի կողմից ճանաչելու կարևորությունը։

Իրենց հերթին Խոսե Էնրիկե Ագուարն ու Դոմինգո Ռոխոն հանձն առան ներկայացնել ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը Վալենսիայի խորհրդարանում եվ Պատգամավորության շրջանային հանձնաժողովում ։

Բանակցություններից հետո կողմերը շրջայց կատարեցին Խորհրդարանում որի ընթացքում Խոսե Էնրիկե Ագուարեն ծանոթացրեց հյուրերին նրա ներկային ու անցյալին։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031