Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը «քնեցված» նախագծերի հեղինակներին կոչ է անում կրկին դիմել կինոկենտրոն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2017 15:16

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը որդեգրել է հստակ չափորոշիչներ, թե ինչպես պետք է նախագծեր ներկայացվեն: Թե նախկինում կամ 2015-16 թթ. ինչ նախագծեր են եղել, ինչպես են դիմել, հիմա արդեն այդ նախագծերը չեն համապատասխանում այսօրվա չափորոշիչներին, որոնք մենք նախանշել ենք: Ուրեմն պետք է վերարժեւորել նախագիծը, վերագնահատել, համապատասխանեցնել այն չափորոշիչներին, որ պահանջում է կինոկենտրոնը, ու նորից դիմել»,-դեկտեմբերի 22-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն` անդրադառնալով կինոյի մարդկանց` կինոկենտրոնի վերաբերյալ դժգոհություններին:

«Գործընթացն այսպիսին է, առաջին փուլում տեխնիկապես ուսումնասիրվում է, թե ներկայացված նախագծերը որքանով են համապատասխանում մեր նախանշած պայմաններին, դրանից հետո գեղարվեստական խորհուրդը քննում է գեղարվեստական մասը, հետո նոր որոշում է կայացվում աջակցելու վերաբերյալ»,-շարունակեց նախարարը:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը փնթի էր որակել կինոկենտրոնի աշխատաոճը, նաեւ բարձրաձայնել իր «Ալպիական մանուշակ» եւ «Պատիժ» նախագծերի ճակատագրերի անորոշության մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031