ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց, որ դաշնակցությունը 2018 թվականին չի ունենա իր վարչապետի թեկնածուն. «Ամեն ինչ շատ պարզ է, ամեն ինչ շատ հստակ է։ Կա այսօր քաղաքական կայուն մեծամասնություն, կա կոալիցիոն համաձայնագիր։ Քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահ ընդունվող իր առաջնորդը, և ճիշտ ժամանակին, ես վստահ եմ, որ քաղաքական մեծամասնության առաջնորդը իր կուսակցությանը և կոալիցիոն գործընկերոջը ներկայացնելու է, թե ով ինչով պետք է զբաղվի։ Եվ այդ ժամանակ հստակ կլինի ամեն ինչ։ Այսօր դուք որքան էլ փորձեք, որքան էլ փորփրեք, չեք կարող իմանալ։ Դաշնակցությունը չունի վարչապետի թեկնածու։
Ինչո՞ւ չունի, որովհետև այդ հարցն ինքնին անիմաստ է. մենք ունենք կոալիցիոն համաձայնագիր Հանրապետական կուսակցության հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը Հանրապետական կուսակցության իրավունքն է։ Մենք դա ստորագրել ենք, ինչպե՞ս մենք կարող ենք թեկնածու առաջադրել»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ