Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ-եւ»-ն ու Կարեն Կարապետյանի «գազպրոմամետ» կառավարությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2017 14:51

«Եթե հռետորաբանությունը լիներ իրականություն, գուցե Հայաստանի համար ինչ-որ հնարավորություններ ստեղծեր, բայց իրականությունն այն է, որ Իրանի հետ հռչակագրային գիգանտ ծրագրերի մասին խոսելու ֆոնին կառավարությունը գրչի մեկ հարվածով Կարեն Կարապետյանի գազպրոմամետ կառավարությունը փակում է Իրանի կառավարության աջակցությամբ վերակառուցված Մեղրու եւ Ագարակի գազամատակարարման ցանցը: Ի՞նչ «եւ-եւ»-ի մասին է խոսքը»,- այսօր ամփոփելով անցնող 2017-ը եւ խոսելով 2018-ի սպասելիքների մասին, կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քննարկումը կազմակերպել էր Միջազգային եւ անվտանգության հայկական հարցերի ինստիտուտը:

Քաղաքագետը կարծում է, որ անցնող 2017-ն էլ նշանավորվեց նրանով, որ ՀՀ իշխանությունը հերոսաբար հաղթահարում էր այն խնդիրները, որոնք ստեղծել է ինքը: Իր համոզմամբ, կասկած չկար, որ 2000-ականներից վարվող քաղաքականությունը Հայաստանին բերելու է այս վտանգավոր իրավիճակին: Իշխանության կողմից, այս իրավիճակից դուրս գալու համար «մի բան անելու», միտում տեսնում է: Ի՞նչ կստացվի`ժամանակը ցույց կտա: Բայց մի բան իր համար հստակ է. «Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ եւ լավատես չլինել»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031