Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչների՞ս է պետք 64 միլիարդ դրամանոց բյուջեով ոստիկանություն». Արմեն Գրիգորյան

Դեկտեմբեր 22,2017 14:47

«Ընդամենը ցանկությունների հիման վրա ասված թվեր են, որոնք խորհրդային միությունում էլ էին ասվում»,- «Հոդված 3» ակումբում «Մեծ խոստումներ, դառը իրականություն. աղքատներն են մեղավոր, «չեն ուզում աշխատել», թե՞ կառավարությունն է ապաշնորհ» թեմայով քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա մտահոգություն հայտնեց, թե որևէ փաստաթղթում չկա անդրադարձ գործազրկությանը, կամ այն հարցին, թե ինչ է տալիս 6-7 տոկոս տնտեսական աճը քաղաքացիներին. «1991-ից մինչև հիմա գործազրկության մակարդակը 16-17 տոկոս է, այդ խնդիրը չի լուծվում: Խնդիրն այն է, որ ՀՀ-ում չեմ տեսնում նպատակ իշխանության կողմից, բոլոր կառավարությունների կողմից: Խնդիրն այն է, թե ինչ քաղաքական խնդիր է դրված: Մեր այսօրվա քաղաքական իշխանությանն այսօր ձեռնտու է այս համակարգը: Նրանց ձեռնտու է, որ մեզ մոտ աղքատները մնան աղքատ և լինեն մի խումբ հարուստ մարդիկ: Սա նշանակում է ավտորիտար համակարգ, որտեղ քաղաքական հարցերը ոչ թե հրապարակային, ընտրությունների ճանապարհով են լուծվում, այլ կուլիսային»:

ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն էլ նշեց, թե ինչի հաշվին է ապահովվել 7.3 տոկոս տնտեսական աճ. «Մեր արտահանման շուկաները մեծանում են, պղնձի գներն աճել են: Ավելացել են տրանսֆերտները, առևտուրն աշխուժացել է: Այնպես որ, 7.3 տոկոսը տնտեսական աճը բարձր թիվ չէ: Սոցիալական քաղաքականությունը չի բերել նրան, որ տնտեսական աճը լինի ներառական: Երկարաժամկետ ռազմավարության խնդիրն է: Մեր կառավարությունները չեն ունեցել ողջաժամկետ ռազմավարություն: Մեր կարգի երկրները, որոնց տնտեսությունները թերբեռնված են, աճը պետք է լինի 10 տոկոս և ոչ պակաս»:

Հիշեցմանը, թե ՀՀ նախագահը հայտարարել էր, որ մարդիկ չեն ուզում աշխատել, դրա համար են վատ ապրում, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն արձագանքեց. «ՀՀ նախագահը ճիշտ գնահատական է տվել, որ պետք է աշխատել: Ենթադրում եմ առաջին հերթին դա ուղղված է կառավարությանը: Պորտաբույծների մի մեծ բանակ կա, որոնցից չենք կարողանում ազատվել: Մենք ՝ հասարակությունն էլ է մեղավոր, որ չենք կարողանում ազատվել նրանցից, որ կարողանանք աշխատացնել կառավարությանը: Կառավարության մեջ մի վատ մշակույթ է ձևավորվել՝ չնկատել Վահագն Խաչատրյանին, Ատոմ Մարգարյանին, այսինքն՝ հեղինակավոր մարդկանց»:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ մտահոգություն հայտնեց, որ տարիներ շարունակ կրթությանը հատկացվող բյուջեն չի աճում. «Երբ նայում ենք կրթության բյուջեին, տեսնում ենք, որ այն չի աճել: Մինչդեռ ոստիկանության բյուջեն 35 միլիարդից հասել է 64 միլիարդ դրամի: Այդ գումարներն ուղղվում են լրիվ այլ տեղ: Ինչների՞ս է պետք 64 միլիարդ դրամանոց բյուջեով ոստիկանություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031