Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը մասնակցեց Նոյեմբերյանի քննչական բաժնի տարածքի բացմանը

Դեկտեմբեր 22,2017 14:35

Դեկտեմբերի 22-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի տարածքի հանդիսավոր բացումը: Հիմնանորոգված տարածքը գտնվում է համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի շենքի աջ թեւում: Բացման միջոցառմանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը եւ այլ պաշտոնատարներ:

Աղվան Հովսեփյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Քննչական բաժնի տարածքի բացումն ազդարարող ժապավենը կտրեցին մարզպետ Հովիկ Աբովյանը եւ Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը օրհնեց նորաբաց տարածքը, Ա. Հովսեփյանը եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները շրջեցին տարածքում, ծանոթացան առկա պայմաններին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ Մամյան says:

    Հիմա արդեն թալանչիներն են նորակառույց քննչական կոմիտեի մասնաճյուղի կարմիր լեյնտը կտրում։ Այսպես է սկիզբը սկսել Նոյեմբերյանի քննչականը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031