Հայաստանի Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն այս տարի սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատում։
«Ոչ մի բժիշկ չի կարող կոնկրետ թվեր նշել, որովհետև ոչ բոլոր հիվանդներն են հաշվառվում։ Իրական ու հաշվառված հիվանդների թվերը խիստ տարբեր են։ Մենք կարող ենք ներկայացնել միայն այդ թվերի միջին համեմատականը։ Եթե համեմատենք անցած տարիների հետ, հիվանդությունների պատկերը 2-3 անգամ քիչ է»,- ասաց Արա Ասոյանը։
Այս պատկերը համաճարակաբանը կապում է համեմատաբար տաք ձմռան հետ։ Նա նաև նշում է, որ մեզ մոտ գրիպը սովորաբար գալիս է Ռուսաստանից։
«Հենց լսում ենք Ռուսաստանում գրիպի համաճարակ է գրանցվում, ընդամենը 2 կամ 3 շաբաթ հետո նույնը կրկնվում է Հայաստանում, որովհետև ամենամեծ շփումը Ռուսաստանի հետ է։ Մարզերում սուր շնչառական հիվանդությունները ավելի քիչ են լինում, որովհետև այդ հիվանդությունները սովորաբար լինում են ավելի խիտ բնակեցված քաղաքներում»,- նշեց համաճարակաբանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ