Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԼՔ-ը» «Ծառուկյան» դաշինքին փաստի առջեւ կանգնեցրեց». Վիգեն Հակոբյան

Դեկտեմբեր 22,2017 13:22

ԱԺ-ում նախօրեին քվեարկության դրված քրեական դատավարության մասին օրենքի շուրջ բանավեճը, ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վկայում է՝ ՀՀԿ-ում ազդեցության գոտիներն ամուր պահելու պայքար է գնում:

«Սահմանադրական է օրենքը, թե ոչ, սրա մասին վիճում են հենց հանրապետականները և սա ներկուսակցական պայքարի ապացույց է»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց պարոն Հակոբյանը:

Անդրադառնալով ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին նիստի ժամանակ «Ելքի» բոյկոտին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ դրանով նրանք ամրապնդեցին ընդդիմադիրի իրենց կեցվածքը. «Այս վերջին արտահերթում տեղի ունեցածը «ԵԼՔ-ի» կողմից նախագահի թեկնածու առաջադրելու գործընթացի շարունակությունն է: Սրանով նրանք փորձում են սեփական քաղաքական օրակարգը ձևավորել և պատասխանել այն բոլոր քննադատություններին, ըստ որի, իրենք պրոյեկտ են: Նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանին առաջադրելով՝ «ԵԼՔ-ը» «Ծառուկյան» դաշինքին փաստի առջեւ կանգնեցրեց և նրանց պաշտպանությունը հայցելով՝ այդ դաշինքին ստիպում է քայլ անել՝ անկախ իր կամքից: «Ծառուկյան» դաշինքը ստիպված գնում է «ԵԼՔ-ի» հետ բանակցության, ընկնում է նրանց ջրերը, որպեսզի ապացուցի, որ իսկապես ընդդիմադիր ուժ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031