Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 60-ամյա Լևոն Ասատրյանն էր։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում