Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե պարզվի, որ 2018-ին վարչապետը Կարեն Կարապետյանն է, բոլորը դիֆերամբներ կձոնեն նրան». Կարեն Քոչարյան

Դեկտեմբեր 22,2017 13:05

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, իրական խորհրդարանական երկիր դառնալու համար Հայաստանը երկար ճանապարհ պետք է անցնի:

«Միայն բառերով ասել, որ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, դեռ բավարար չէ: Ինչ խոսք, կառավարման խորհրդարանական ձևի հաստատումից հետո որոշակի փոփոխություններ կլինեն»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Կարեն Քոչարյանը:

Նրա գնահատմամբ, 2017-ը հանգիստ տարի էր, ունեցանք խորհրդարանական ընտրություններ՝ առանց բախման և լարվածության:
Իսկ Հայաստանի համար, ըստ նրա, նշանավոր էր ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը. «Բայց այդ փաստաթղթի շուրջ PR-ն ավելի մեծ էր, քան դրա բուն նշանակությունը: Եթե կարողանայինք լավ աշխատել Չինաստանի, Իրանի և աշխարհաքաղաքական մյուս հզոր տերությունների հետ, ուղղակի գերազանց կլիներ»:

Անդրադառնալով 2018 թվականին Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու հավանականությանը՝ ասաց. «Եթե պարզվի, որ ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանն է, բոլոր նրանք, որոնք այսօր դիֆերամբներ են ձոնում Սերժ Սարգսյանին, կսկսեն դիֆերամբներ ձոնել արդեն Կարեն Կարապետյանին, որովհետև այդ մարդիկ տարիների ընթացքում դիֆերամբներ ձոնել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին»:

Ասուլիսը պարոն Քոչարյանն ամփոփեց նաեւ Արցախի քաղաքական տարին գնահատելով. «Բավականին լավ տարի էր, հատկապես նախագահական համակարգին անցում կատարելու մեկնարկով, նման հատվածներում դա անհրաժեշտ է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031