ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը խորհրդարանում ելույթ ունենալով ասել է. «Ալո: Սիրելի ժողովուրդ, արեք չկռվենք, դեմներս Նար տարի ա։ Ում ձեռն ինչ կա, բաժնեք ժողովրդին։ Որ բուդը մենակ չուտեք, կարտոլով նոր տարի չենք անելու։ Ով ինչ շնորհք ունի մեր պատգամավորներից, իր ընտրատարածքում կարա իրա ժողովրդին օգնի: Եկեք ջան-ջիգյար ասենք, էթանք, շուն ու կատվի պես չբաժանվենք իրարից։ Մեկա մեր խոսքն անցավ, մեծամասնությունն իր գործն արեց»։
«ՉԻ» – Սեյրան Սարոյանի ելույթը կարելի է բաժանել 2 մասի, առաջին մասը անվանենք «քաղցր կենացներ»։ Մարդը ցանկություն է հայտնում, որ ժողովրդին օգնեն, որպեսզի մարդիկ միայն կարտոլով չդիմավորեն Նոր տարին՝ ի հեճուկս Թունելի Հակոբի։ Կոչ է անում ընտրատարածքների պատգամավորներին լավ նայել իրենց ընտրողներին։ Լավ, ջան-ջիգյարոտ մտքեր հայտնեց։
Իսկ ահա 2-րդ հատվածը կկոչենք «դառը իրականություն»։ Այդքան գեղեցիկ խոսքերից հետո համենայնդեպս գեներալը հիշեցրեց, որ մեկ է, ինչ էլ լինի, ՀՀԿ-ն մեծամասնություն է, ոնց ասի, այդպես էլ լինելու է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում