Լրահոս
Օրվա լրահոսը

Նապոլեոն Ազիզյան. «Պետք է բոլորը հասկանան, որ ՀՀԿ-ն ունի կայուն մեծամասնություն, կարելի է ասել քաղաքական մենաշնորհ». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 22,2017 11:08

Երբ «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց բոյկոտել նիստն ու լքեց նիստերի դահլիճը, Ազիզյանն ամենավերջինը դուրս եկավ դահլիճից՝ կարծես առանձնանալով խմբակցությունից։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին։

– Պարոն Ազիզյան, նախօրեից հետո Դուք կրկին հայտնվել եք ուշադրության կենտրոնում։

– Ես միշտ էլ ուշադրության կենտրոնում եմ, բայց ոչ թե խորհրդարանում։ Ոչ մի արտառոց բան չի եղել, այդ ովքեր տենց խոսում են, քաղաքական կարճատեսներ են։ Պետք է բոլորը հասկանան, որ ՀՀԿ-ն ունի կայուն մեծամասնություն, կարելի է ասել քաղաքական մենաշնորհ։ Այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ երբ պետք լիներ, կասեինք՝ 20 րոպե ընդմիջում տվեք, կանոնակարգ-օրենքը թույլատրում է։ 20 րոպեից կկանչեին մի 3 հոգի, էդ նույն բաները կլինեին։ Այդ ինչ աժիոտաժ է, ինչ քամի են անում։

Փաստորեն Դուք չեք առանձնանում «Ծառուկյան» խմբակցությունից։ Ինչպե՛ս որոշվի, այնպես էլ անելո՞ւ եք։

– Իհարկե, ոնց կարող եմ առանձնանալ։ Ինձ Ծառուկյանն է բերել խորհրդարան, ես ոնց կարող եմ «Ծառուկյան» դաշինքից առանձնանամ։

– Սակայն նախօրեին այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե Դուք ՀՀԿ խմբակցության ղեկավարի հանձնարարականով քվեարկեցիք։

– Ես 70 տարեկան մարդ եմ։ Կյանքիս բոլոր տուժած քայլերը մենակ եղել են նրա համար, որ ես ոչ մեկի ասելով չեմ շարժվում։ Ես մեր ֆրակցիայի անդամ եմ, էտ էր պակաս, որ ինչ-որ մեկի ասելով շարժվեի, քվեարկեի:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031