Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ի ճանաչելիության առումով բավականին դրական արդյունք կա. «Փաստ»

Դեկտեմբեր 22,2017 11:03

Պաշտոնական տվյալներով՝ 2017 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 172402 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21%-ով ավելի է։

Այն, որ այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, ըստ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի, տեսանելի էր անգամ առանց վերլուծությունների։

«Մեր փողոցներում բազմաթիվ օտարերկրացիներ կային։ Բացի այդ, ես զրուցել եմ մեր անդամ ընկերությունների, հանգստյան տների ու հյուրանոցների տնօրենների հետ։ Նրանց խոսքերից ելնելով կարող եմ ասել, որ այցերն իսկապես շատ են եղել»,- «Փաստ»-ի հետ զրույցում, ամփոփելով ոլորտում մեկ տարվա կտրվածքով գրանցված արդյունքները, ասաց Կ. Դավոյանը։

Հարցին, թե գրանցված քանակն արդյո՞ք հիմք է տալիս կարծելու, որ ոլորտում առաջընթաց կա, նա պատասխանեց. «Ոլորտը զարգացնելու համար աշխատում ենք տարբեր ուղղություններով։ Դա ենթադրում է նաև մեր երկիրը դրսում ճանաչելի դարձնելը, քանի որ շատերն անգամ ՀՀ-ի տեղը չգիտեն։ 2017 թ. ընթացքում Զբոսաշրջության պետական կոմիտեն ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ մի շարք կարևոր ծրագրեր իրականացրեց։ Թեև շոշափելի արդյունքը դեռ չի երևում, բայց սա հանգեցրեց նրան, որ ՀՀ սկսեցին այցելել նաև անհատ զբոսաշրջիկներ։ Ընդհանուր առմամբ ՀՀ-ի ճանաչելիության առումով բավականին դրական արդյունք կա»։

Կարինե Դավոյանը, որպես դրական արդյունք, կարևորեց այն փաստը, որ իրենց ջանքերով ի վերջո Հարկային օրենսգրքից հանվեց այն դրույթը, ըստ որի ՀՀ եկող տուրփաթեթների վրա պետք է ԱԱՀ դրվեր. «Սա ցույց տվեց, որ մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը դրական արդյունքի է բերում»։ Նշենք, որ եթե դրույթը չհանվեր, ապա տուրփաթեթների գները կբարձրանային։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031