Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրանք ավելի շատ խոսում են արատավոր այդ երեւույթի դեմ պայքարի մասին, քան իրական քայլեր ձեռնարկում. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 22,2017 10:54

Արդեն տեւական ժամանակ է՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե քափ ու քրտինք մտած անհաշտ պայքար են մղում կոռուպցիայի դեմ, այն էլ՝ պայքարում ամենախիստ մեթոդներով։ Բայց ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, իր զեկույցում միանգամայն այլ գնահատականներ է հնչեցրել։

Խոստովանենք՝ նման գնահատականները միանգամայն սպասելի էին։ Ի սկզբանե պարզ է եղել՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունների քայլերը ձեւական բնույթ են կրում։ Նրանք ավելի շատ խոսում են արատավոր այդ երեւույթի դեմ պայքարի մասին, քան իրական քայլեր ձեռնարկում։ Իսկ արդարացումները, թե կաշառք վերցնելու պահին մի քանի պաշտոնյա են ձերբակալել, այնքան էլ հիմնավոր չէ։ Ի վերջո, ձերբակալվածներն ամենակոռումպացված անձինք չեն։ Բացի այդ՝ կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ։ Այնպես որ, կոռուպցիոն մեխանիզմները Հայաստանում շարունակում են գործել։

Մյուս կողմից, սակայն, անհասկանալի է, թե ինչո՞վ են զբաղված եղել իշխանություններն այս տարիներին, երբ կոռուպցիայի դեմ պայքարի համար օտարերկրյա պետություններից ու միջազգային կառույցներից ահռելի միջոցներ են ստացել, բայց պարզվում է՝ GRECO-ի տասնութ առաջարկներից միայն հինգն են լիարժեք իրականացվել։ Մյուս տասներկու առաջարկներն ինչո՞ւ են թղթի վրա մնացել, պարզ չէ, որեւէ մեկն այդպես էլ չի պատասխանել այս հարցին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031