Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան. Մոտիկություն ենք անում որպես վարչապետ, բայց այդ կարգավիճակում տեսնում եմ միայն Սերժ Սարգսյանին․  «Ժամանակ»

Դեկտեմբեր 22,2017 10:29

Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում, անդրադառնալով հեռացող պաշտոնյաներին, ասել է, որ շատ խոր հարգանք ունի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց սա չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ` այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ. «Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: Տրամաբանությունը հետևյալն է՝ նախ ցանկացած կառույց, այդ թվում նաև պետական կառույցները պետք է թարմացվեն, լճացումն անթույլատրելի է: Ես կարող եմ բերել օրինակներ և հավերժ գնացածի, և հետ վերադարձի, ուղղակի չգիտեմ` հարմար է, թե չէ։ Օրինակ՝ ես իմ մասով կարող եմ ասել՝ նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, որը տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ մի պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից հետ վերադարձավ ու հիմա փայլուն աշխատում է։ Այնպես որ, մոտեցումը եղել է և մնում է անհատական»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), որը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, դուրս մնաց ընտրապայքարից: «Առաջին լրատվական»-ը նրանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը նրան հետ կանչի և նշանակի պաշտոնում: Ի պատասխան Մովսիսյանը նշել է. «Կարող է մեկ քայլ առաջ կամ հետ անենք, մի րոպե հետո ընկնենք մեռնենք: Բոլորիս է դա վերաբերվում: Այնպես որ, կյանքում ոչ մի բան անխուսափելի չէ, կյանքում ճանապարհ եթե անցնում ես, պետք է ոտքերիդ տակ նայես, նոր անցնես, բայց կարող է սխալ քայլ անես, ընկնես մեռնես, ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց նախագահի խոսակցությունները, ասածները ես երբևիցե ի վիճակի չեմ քննարկման ենթակա դարձնելու»։

 

Սիրանույշ Պապյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031