Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուկրաինայի դիվանագիտական ծառայության եւ Ուկրաինա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը

Դեկտեմբեր 22,2017 11:00

Այս տարի լրացավ 100 ամյակը 1917-1921 թվականների Ուկրաինական հեղափոխության, որը ուկրաինական ժողովրդի պատմության ամենակարեւոր եւ ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկն էր:

Այդ ժամանակը դարձավ ազգային-ազատագրական պայքարի եւ ուկրաինական ազգի վերածննդի գագաթնակետը: Մեր ազգն ապացուցեց ազգային պետության ունակությունը, պետության, որը ստեղծվեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության, Ուկրաինական Պետության եւ Արեւմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության ձեւով:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ այսօրվա Ուկրաինան այդ հեղափոխությունից սերված պետական ավանդույթների կրողն է:

Այդ ժամանակների կարեւոր իրադարձություններից մեկն անկասկած կարելի է համարել Ուկրաինական դիվանագիտական ծառայության հիմնադրումը:

1917 թվականի դեկտեմբերի 22-ին ստորագրվեց Միջազգային գործերի Գլխավոր Քարտուղարության մասին Օրինագիծը, հիմք դնելով ուկրաինական արտաքին քաղաքական ծառայության առաջին լիարժեք պետական կառույցին:

Ի սկզբանե հայրենի դիվանագիտության առաջնահերթությունը դարձավ հետեւողական աշխատանքը, որի գլխավոր նպատակն էր Ուկրաինայի համաշխարհային ճանաչումը որպես անկախ եվրոպական պետություն եւ դիվանագիտական հարաբերություններում որպես իրավահավասար գործընկեր: Այդ փուլի գերխնդիրն էր՝ պետական ինքնուրույնության պաշտպանությունը եւ ուկրաինական գաղափարի ներկայացումն աշխարհին:

Այն ժամանակվա ուկրաինական դիվանագիտական ծառայության ներկայացուցիչները գործում էին բոլշեւիկյան ագրեսիայով պայմանավորված բարդ պայմաններում, երբ Ուկրաինան պայքարում էր հանուն իր՝ միջազգային իրավա-սուբյեկտայնության լիարժեք իրավունքի:

Ուկրաինական դիվանագիտությունն ապացուցում էր աշխարհին ոչ միայն Ուկրաինայի ունակությունը լինելու լիարժեք միջազգային խաղացող, այլեւ ունակությունը զբաղվելու իր քաղաքացիների խնդիրներով արտասահմանում, հաստատելու եւ ապահովելու երկկողմ հարաբերություններ:

1917 թվականի դեկտեմբերից մինչեւ 1924-ի մայիս (Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության Արտակարգ դիվանագիտական ներկայացուցչության փակումը՝ վերջին դիվանագիտական ներկայացուցչությունը) ժամանակահատվածում ձեւավորվեց ուկրաինական դիվանագիտական ծառայությունը որպես պետական հաստատություն:

Միայն 1918-1919 թվականների ընթացքում ստեղծվեց ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը. ստեղծվեցին առաջին կարգի չորս դեսպանություններ Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում, Թուրքիայում եւ Բուլղարիայում, երկու՝ երկրորդ կարգի դեսպանություններ Շվեյցարիայում եւ Ֆինլանդիայում, երկու առաքելություններ՝ Ռումինիայում եւ Սկանդինավյան պետություններում, բացի դրանից, ինչպես այդ ժամանակ ընդունված էր ասել՝ «Անդրկովկասում»:

Հեղափոխության տարիներին մշակվեցին բոլոր անհրաժեշտ իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք հիմք դարձան արտասահմանյան պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների ձեւավորման, դիվանագիտական եւ հյուպատոսական ծառայությունների ազգային ավանդույթների համար:

Դիվանագիտական ծառայության նորմատիվային բազան մշակվեց, հաշվի առնելով համապատասխան եվրոպական փորձը եւ միջազգային իրավունքի պահանջները: Հենց դրանում էր կայանում արտաքին քաղաքական գերատեսչությունների տարբերությունը ՈՒԺՀ եւ սովետական Ուկրաինայի միջեւ, երբ վերջինս օգտագործում էր ՌՍՖՍՀ ճյուղային նորմատիվային փաստաթղթերը կամ պատճենում էր դրանք ՈւՍՍՀ ակտերից:

Նշելով ուկրաինական դիվանագիտության 100-ամյակը եւ հարգանքի տուրք մատուցելով նրա ավանդույթներին, հնարավոր չէ չնկատել պատմական մարտահրավերների եւ խնդիրների ընդհանրությունն Ուկրաինական հեղափոխության եւ արդի Ուկրաինայի ժամանակաշրջանների միջեւ:

Նորագույն ուկրաինական դիվանագիտությունը հասել է նշանակալի հաջողության այն ճանապարհին, որում, ցավոք, ժամանակին պարտություն կրեցին մեր գործընկերները՝ ՈՒԺՀ դիվանագիտական ծառայության հիմնադիրները:

Անկախության տարիներին հայրենի դիվանագետները ծանրակշիռ ներդրում ունեցան ուկրաինական պետականության եւ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում:

Ներկայումս դիվանագիտական հարաբերություններ են հաստատված աշխարհի ավելի քան 180 երկրների հետ: Հայրենի դիվանագիտության կարեւոր ձեռքբերումներից են Ուկրաինայի անդամակցությունը ԵԱՀԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, Առեւտրի Միջազգային Կազմակերպությանը, ԵՄ հետ Գործընկերության եւ համագործակցության, իսկ ավելի ուշ՝ Ասոցացման մասին պայմանագրերի կնքումը, ՆԱՏՕ-ի հետ Հատուկ գործընկերության խարտիայի ստորագրումը, ոչ մշտական անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին 2000-2001 եւ 2016-2017 թվականներին, նախագահությունը բազմաթիվ միջազգային կազմակերպություններում:

Կարեւոր նվաճումներ են. Ուկրաինայի միջազգային քաղաքական եւ գործնական սատարման ապահովումը ռուսական ագրեսիային դիմագրավելու ժամանակ, ինչի մասին, մասնավորաբար, վկայում են ՄԱԿ-ի եւ այլ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների համապատասխան բանաձեւերը, պատժամիջոցներով ագրեսոր պետության նկատմամբ տեւական ճնշման պահպանումը, Ղրիմի բռնակցման չճանաչման քաղաքականության որդեգրումը միջազգային հանրության կողմից:

Հայրենի դիվանագիտության՝ վերջին տարիների ծանրակշիռ ձեռքբերումներից պետք է նշել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը, ի հեճուկս Կրեմլի հզոր դիմադրության, Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հաստատումը ԵՄ կողմից, համընդհանուր եվրոպամետ բարեփոխումների անցկացման համար միջազգային օգնության ապահովումը, Ուկրաինայի արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը եւ վերակողմնորոշմանն ուղղված աջակցությունը:

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ներկայիս դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1991 թվականի դեկտեմբերի 25-ին:

Սակայն, մենք չպետք է մոռանանք, որ Ուկրաինայում 1917 թվականից գործեց Հայկական կոմիսարիատը, որը զբաղվում էր ռազմաճակատից վերադարձող հայ սպաների եւ զինվորների տարհանմամբ: Ժամանակի ընթացքում այդ Կոմիսարիատը, Հայկական Ազգային Խորհրդի հրամանագրով՝ վերակազմավորվեց Հայկական Ազգային Խորհրդի ներկայացուցչության: Ցավոք, այդ մարմնի ստեղծման ճշգրիտ ամիս-ամսաթիվը հայտնի չէ:

1918 թվականի հոկտեմբերի 17-ին Կիեւ ժամանեց Հայաստանի լիազոր ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր Գ.Ձամոեւը (Ձամոյանը), իսկ ուկրաինական արխիվներում պահպանվել է Ուկրաինայի ԱԳՆ միջնորդությունն, ուղղված Արտագերատեսչական ռեվիզիոն հանձնաժողովի նախագահին՝ խնդրանքով. հայկական դեսպանին ապահովել երկու սենյակ «լավագույն հյուրանոցներից մեկում, քանզի դա քաղաքական նշանակության գործ է»:

Օդեսայում եւ Խարկովում գործում էին հայկական հյուպատոսություններ:

Ուկրաինական Դեսպանությունն ընդգրկում էր Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը եւ գտնվում էր Թբիլիսիում: Դրա հետ մեկտեղ, կան վկայություններ, որ Երեւանում նույն ժամանակաշրջանում գտնվում էր ուկրաինացի հյուպատոսը:

Ընդհանուր առմամբ, այդ բարդ պատմական ժամանակահատվածը բնորոշվում է ոչ մեծ թվով պահպանված փաստաթղթերով, բայց եւ այնպես, այն դեռ սպասում է իր՝ ուկրաինա-հայկական հարաբերությունները հետազոտող-պատմաբաններին:

 

Դենիս Ավտոնոմով,

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի Ժամանակավոր հավատարմատար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031