Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռը հրապարակվել է փակ դռների հետեւում

Դեկտեմբեր 22,2017 14:30

19.12.2017թ. Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա Դավթյանը պետք է հրապարակեր փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վճիռը, որը նշանակված էր ժամը 17.00- ին: Հայցվոր կողմը ժամը 16.45-ից արդեն դատարանում էր: Բոլոր նիստերը, որոնք տեղի էին ունենում թիվ 8 սենյակում, միշտ նշանակված ժամից 5-10 րոպե առաջ բաց էին լինում: Այս անգամ բոլորս հայտնվեցինք փակ դռների հետեւում: Ժամը ուղիղ 17.00-ին տեսանք, որ նորից փակ են դռները, կարծեցինք՝ գուցե հետաձգվել է: Մեկը իջավ ներքեւի հերթապահից ճշտելու, որն էլ ասաց, թե հիմա կզանգի՝ կբացեն: Նորից մի քանի րոպե թակելուց հետո դուռը կիսաբաց արեց քարտուղարը՝ շվարած դեմքով:

Վերջապես հայտնվեցինք նիստերի սենյակում, հետո հայտնվեց դատավոր Աիդա Դավթյանը եւ ասաց, որ արդեն հրապարակել է վճիռը: Մեր հարցմանը, թե հիմա կընթերցեք վճիռը, ասաց, որ ստորագրենք, վերցնենք վճիռը, տանը կարդանք, շատ երկար է: Դե մենք էլ, որ ասում է հարգարժան, օրենքի գիտակ դատավորը, վերցրեցինք ու գնացինք տուն: Վճռից պարզ դարձավ, թե ինչու էր դատավորը ցրողական վարքագիծ դրսեւորում: Օրենքի գիտակ պաշտոնյաների հորդորով, մեր հաջորդ հրապարակմանը մանրամասն եւ ավելի հանգամանալից կներկայացնենք, մեղմ ասած, տարօրինակ վճիռը:

 

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
հայցվոր

«Առավոտ»

21.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել