Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրը՝ նյարդային համակարգի հիվանդությունների բուժման առաջատար

Դեկտեմբեր 22,2017 12:30

Մեր օրերում լայն տարածում է գտել հանգստացնող սինթետիկ դեղամիջոցների օգտագործումը, որոնց նպատակն է հանել ավելորդ նյարդային լարումները, բարելավել քունը, մեղմել նյարդային գրգռումները եւ այլն: Սակայն այդ դեղամիջոցների պարբերաբար օգտագործումը օրգանիզմում առաջ է բերում հարմարվողականություն եւ նրանք դադարում են տալ ցանկալի արդյունք: Բացի դրանից, սինթետիկ ծագում ունեցող այդ նյութերի երկարատեւ օգտագործման հետեւանքով ի հայտ են գալիս բազմաթիվ անցանկալի երեւույթներ: Այդ պատճառով, նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների բուժման համար գնալով ավելի լայնորեն են օգտագործվում մեղվաբուծության նյութերը եւ մասնավորապես՝ մեղրը:

Նշենք նյարդային համակարգի հիվանդությունների բուժման համար մեղրի օգտագործման մի քանի եղանակներ:

Նեւրոզով եւ հիստերիայով հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել 100-120 գրամ մեղր: Ընդ որում՝ այդ չափաբաժինը բաժանել հետեւյալ կերպ. 30 գրամ առավոտյան եւ երեկոյան, 20-60 գրամ ճաշից հետո, իսկ քնելուց 30 րոպե առաջ մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրում լուծել 20-30 գրամ եւ խմել: Բուժումը սկսելուց 1-2 շաբաթ անց հիվանդների մոտ նկատվում է առույգություն, աշխատունակության բարձրացում եւ քնի կարգավորում:

Անքնությամբ տառապողներին խորհուրդ է տրվում քնելուց 30-40 րոպե առաջ խմել բաժակի 2/3-ի չափով տաք ջրում լուծված մեկ ճաշի գդալ մեղր:
Օգտագործումը շարունակել մինչեւ քնի լրիվ նորմալացումը: Նման արդյունք կարելի է ստանալ նաեւ ամեն օր ընթրիքի ժամանակ մեկ ճաշի գդալ մեղրը մաքուր վիճակում ընդունելու շնորհիվ:

Նյարդային բարձր գրգռվածության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հում ճակնդեղի եւ մեղրի խառնուրդ:

Մեկ բաժին ճակնդեղի հյութին խառնել մեկ բաժին մեղր: Ընդունել օրը երեք անգամ, կես բաժակի չափով:

Նյարդային համակարգի խանգարումների հետեւանք է նաեւ բերանի անկյունների կամ կոպերի թրթռոցը: Այս երեւույթից ազատվելու համար խորհուրդ է տրվում մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր ուտելուց հետո ընդունել երկու թեյի գդալ մեղր: Այն կօգնի նաեւ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող մկանային ջղակծկումների՝ ազդրից մինչեւ ոտնաթաթ, դեպքում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031