Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կողմ է քվեարկել Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ բանաձևին

Դեկտեմբեր 21,2017 23:20

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ այդպիսով անիրական ճանաչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Բանաձևն ընդունվել է 128 կողմ, 8 դեմ ձայներով, 35 երկիր ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Նաուրուն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները և Տոգոն: Քվեարկությանը չմասնակցած երկրների թվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը Թուրքմենաստանը:

Բանաձևում կոչ է արվում անիրական ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ: Բանաձևում ՄԱԿ-ի անդամ երկրները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և ընդգծել, որ դրա փոփոխությանն ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»:

«Գլխավոր վեհաժողովը հաստատում է, որ ցանկացած միջոցառում և գործողություն՝ ուղղված սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթի, կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը, չունի իրավական ուժ, անիրական է և պետք է չեղարկվի՝ համաձայն Անվտանգության խորհրդի բանաձևերի»,- ասվում է բանաձևի տեքստում:
Գլխավոր վեհաժողովի անդամները կոչ են արել պետություններին չբացել դիվանագիտական ներկայացուցչություններ Երուսաղեմում:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ֆինանսավորումից կզրկի այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում կողմ կքվեարկեն Երուսաղեմի վերաբերյալ բանաձևին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031