«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԵՊՀ լսարաններից մեկում շարունակում է հացադուլը միայնակ։ Նրա հետ հացադուլ սկսած Յուրի Ավագյանի ինքնազգացողությունը երեկ երեկոյան վատացել էր եւ նա դադարեցրել էր ակցիան։ Տարկետման սահմանափակումների դեմ բողոքող ուսանողները ծայրահեղ են որակում Դավիթի քայլը, բայց համամիտ են նրա հետ, որ իշխանությունները չեն կատարել խոստումները։
«Մենք մնում ենք մեր նախկին դիրքորոշմանը, որ ակադեմիական տարկետումը պետք է պահպանվի, որովհետև կան մարդիկ, ում դա իրոք անհրաժեշտ է: Քննարկումների արդյունքում մենք հասկացանք՝ կոնկրետ այս ամիսն ու հունվարը ցույցերի և նման բաների համար շատ արդյունավետ չեն, որովհետև քննությունների մեջ են, դասերի չեն գալու առանց այդ էլ: Այնպես որ, իմաստ չունի»,-ասաց նախաձեռնության անդամ Արեն Ղուլիջանյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: