Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին, կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:
Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով վազելով կանցնեն 5կմ տարածություն: Բարեգործական վազքարշավի նպատակն է աջակցել սիրիահայ ընտանիքներին օգնության տրամադրման ծրագրին:
Վազքարշավին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ երեխաները՝ միայն իրենց ծնողների հետ: Մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստներ:
Միջոցառման մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից:
Բարեգործական վազքարշավին մասնակցությունը գրանցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց համապատասխան ձևաչափ և կատարել վճարում: Մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ է: Վազքին մասնակցելու առնչությամբ բոլոր հարցերը կարող էք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055 88 66 37 հեռախոսահամարին։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 23-ը:
Նշենք, որ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:30-ից մինչև 12:30-ը կդադարեցվի Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվան հրապարակների, ինչպես նաև Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցների երթևեկությունը, ինչի համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Երեւանի քաղաքապետարան