Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 6 ամսով ՝ մինչև 2018թ. հուլիսի 31-ը: Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի կայքում:
Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ 2017թ. դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծանոթացրին ԵՄ խորհրդին Մինսկի համաձայնագրերի շուրջ իրավիճակին:
«Հաշվի առնելով այն փաստը, որ Մինսկի համաձայնագրերը մինչ այժմ լիարժեք չեն իրականացվել՝ ԵՄ Խորհուրդը երկարաձգում է պատժամիջոցները 6 ամսով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Եվրամիության կողմից սահմանվել են 2014թ.՝ կապված Ուկրաինայի զինված հակամարտության հետ: Պատժամիջոցների առանձին փաթեթ ընդունվել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ