Ռուսական «Коммерсанть»-ը տեղեկություն էր տարածել այն մասին, թե դեկտեմբերի 26-ին հրավիրվելիք Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի նիստում նախագահ Վիտալի Մուտկոն պատրաստվում է հրաժարական տալ:
Սակայն ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը չի հավատում դրան: «Р-Спорт»-ի հետ հեռախոսազրույցում նա ասել է, թե այդ մասին ոչինչ չգիտի: «Ինչ եք կարծում, գլխավոր տնօրենը եւ առաջին փոխնախագահը այս մասին պե՞տք է իմանային:
Իհարկե՝ այո: Կանոնակարգով ՌՖՄ նախագահի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները մինչեւ հաջորդ համաժողով փոխանցվում են առաջին փոխնախագահին: Իսկ առաջին փոխնախագահն այդ մասին բացարձակապես ոչինչ չգիտի եւ չի հավատում, թե Վիտալի Մուտկոն հրաժարական կներկայացնի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Sports.ru-ի